Մի շարք երկրներ «հրթիռային սպառնալիքի» պատրվակի ներքո միակողմանիորեն Եվրոպայում եւ Խաղաղ–օվկիանոսյան տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության համակարգեր են տեղակայում՝ վնաս հասցնելով անվտանգությանը, այդ թվում՝ Ռուսաստանին ու Չինաստանին։ Այս առումով Մոսկվան ու Պեկինը մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել հավասարակշռության ապահովմանը։ Այս մասին ասված է Պեկինում բանակցությունների արդյունքում ընդունված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի համատեղ հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն համաշխարհային եւ տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությանը եւ կայունությանը, այդ թվում հաշվի առնելով, որ մի քանի պետություններ «հրթիռային սպառնալիքի» պատրվակի ներքո միակողմանիորեն հակահրթիռային պաշտպանության համակարգերն են զարգացնում ու տեղակայում դրանք Եվրոպայում եւ Խաղաղ–օվկիանոսյան տարածաշրջանում՝ վնաս հասցնելով տարածաշրջանային պետությունների անվտանգության ռազմավարական շահերին, այդ թվում՝ Ռուսաստանին ու Չինաստանին եւ բացասաբար ազդելով ռազմավարական հավասարակշռության, համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության վրա։





























