Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հունիսի 8-ին, մի շարք որոշումներ է ստորագրել:

Մասնավորապես, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության փոխնախարարներ են նշանակվել Արտակ Ասատրյանը, Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը:

Եւս մեկ որոշումով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ։