ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցել 20 դոլար անվանական արժեքով թղթադրամի վրա ԱՄՆ 7-րդ նախագահի պատկերը փոխարինելու նախաձեռնությանը, հայտնում է USA.one-ը:
Ծրագրված էր, որ թղթադրամի վրա Էնդրյու Ջեքսոնի փոխարեն կպատկերվի Հարիեթ Թամբենը՝ ստրկության դեմ պայքարի սեւամորթ հերոսուհին: 20-դոլարանոց թղթադրամի ռեդիզայնի մասին որոշումը ընդունվել էր դեռեւս Բարաք Օբամայի վարչակազմի օրոք՝ համազգային քվեարկության ճանապարհով: ԱՄՆ նախկին նախագահը Ֆինանսների նախարարությանը հանձնարարել էր համապատասխան մրցույթ անցկացնել:
Սակայն վերջերս ամերիկացի սենատոր Ժանին Շահինը հայտարարել էր, որ կառավարությունն այս ծրագրերից հրաժարվել է: Քաղաքական գործիչը հարցում էր ուղարկել ֆիննախ, որտեղից պատասխանել էին, որ 20-դոլարանոց թղթադրամի ռեդիզայնի հրահանգ չեն ստացել: Նախարարության ներկայացուցիչները նաեւ որեւէ ցուցում չէին ստացել Հարիեթ Թամբենի վերաբերյալ, ուստի սեւամորթ կինն առաջիկայում կանաչ թղթադրամների վրա չի հայտնվի:




























