Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանել է օրակարգից Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ նշանակելու հարցը։

Հարցի քննարկման ժամանակ  Էլոյանը նիստերի դահլիճում չի եղել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Էլոյանը ժամանում է Միացյալ Նահանգներից, դեռ ինքնաթիռում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, հարցը հանվեց քննարկումից։ «Որովհետեւ այդպես չի կարելի»,- ասաց վարչապետը։