Նորվեգիայի Տնտեսական հետազոտությունների Ragnar Frisch կենտրոնի մասնագետները վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդու ինտելեկտի մակարդակի անկում են նկատել: Գիտնականները գիտական աշխատանքներն իրականացրել են զինվորական ծառայության անցած նորվեգացիների ինտելեկտի (IQ թեստ) մակարդակի թեստերի հիման վրա:

Փորձագետների տնօրինության տակ են եղել 1970-ականներից մինչեւ 2009 թվկանների տվյալները, 730 հազար թեստ է օգտագործվել, հաղորդում է MedicalXpress-ը:

Մեկ սերնդի ընթացքում  ինտելեկտի մակարդակը միջինում նվազել է յոթ կետով, նշել են  գիտնականները: Պատճառները, ըստ նրանց էկոլոգիան եւ մարդկանց կենսակերպի փոփոխություններն են, որոնց թվում զգալի տեղ են զբաղեցնում համակարգչային տեխնոլոգիաները:

Ինտելեկտի նվազեցման պատճառներից մեկը կարող է լինել անհավասարակշիռ դիետան. օրինակ, անցյալ ձմռանը, ԱՄՆ-ի փորձագետները ապացուցել էին, որ շատ ձուկ ուտող երեխաներն ավելի բարձր մակարդակի ինտելեկտ ունեն, քան մյուսները: