Հայտնի սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը, ով իր վարորդական իրավունքներից զրկվել էր 2016 թվականին, հայտարարություն է տեղադրել իր S-Class Mercedes-Benz մակնիշի երկդռնանի ավտոմեքենայի շտապ վաճառքի մասին: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:
Ինչպես հաղորդվում է սթրիթռեյսերի Instagram-ի էջում, ավտոմեքենան արտադրվել է 2015 թվականին եւ շուրջ 47 հազար կմ վազք ունի: Ավտոմեքենայի գինը 7,5 մլն ռուբլի է:
2017-ի մարտին Մոսկվայում դատարանը դատախազության պահանջով Բաղդասարյանին ցմահ զրկել էր վարորդական վկայականից: Նշվում էր, որ սթրիթռեյսերն առողջական պատճառներով չի կարող տրանսպորտային միջոցներ վարել, քանի որ աղջկա մոտ հետտրավմատիկ էպիլեպսիա էր ախտորոշվել՝ կրկնվող նոպաներով: Չնայած արգելքին՝ դատարանի որոշումից հետո աղջիկը բազմիցս նստել էր ղեկին:
Այդպես, Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում ապրիլի 30-ի լույս ապրիլի 31-ի գիշերը ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել մրցարշավների սիրահար Մառա Բաղդասարյանին։ Ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալների համաձայն` ցմահ վարորդական իրավունքից զրկած աղջկան հայտնաբերել էին Mercedes մակնիշի ավտոմեքենա վարելիս։ Աղջիկը հրաժարվել էր վարորդական իրավունք ներկայացնել։




























