Հայաստանը չի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղարի ընտրություններին, քանի որ այն տեղի կունենա Բաքվում: Այս մասին հունիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ ինքը նախազգուշացրել էր կազմակերպության ղեկավարությանը, որ Բաքվում ընտրությունների անցկացման դեպքում Հայաստանը չի մասնակցի, սակայն ՍԾՏՀ-ն որոշել էր գնալ անհավասարակշիռ քայլի: «Մենք համաձայն էինք, որպեսզի ընտրությունները Երեւանում չանցկացվեն, այլ, ասենք՝ Սոֆիայում, ինչը թույլ կտար մասնակցել բոլորին»,- նկատեց Մինասյանը:

Նշենք, որ Հայաստանը կնախագահի ՍԾՏՀ-ում առաջիկա մեկ տարվա ընթացքում: