«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, 2017թ. սեպտեմբերի 8-ից ՌԴ քրեական օենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի (գողություն) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող 31-ամյա Լորիս Ս.-ն հունիսի 26-ին՝ ժամը 16.30-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լորիս Ս.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազություն:

Պարզվել է, որ Լորիս Ս.-ն նույն բաժնի կողմից 2017թ. փետրվարի 20-ից որպես պարտապան գտնվում էր հետախուզման մեջ, ինչի մասին հայտնվել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության տարածքային ստորաբաժանում: