Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 4, բնակարանային գողության եւ թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, անձի առեւանգման ու հարկերից խուսափելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: