Այսօր՝ հունիսի 27-ին, Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցում վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է շինարարության կառուցումը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարչական շրջանում ահազանգեր էին ստացվել, որ նշված հատվածում հիմքից ծառեր են կտրվել և օպերատիվորեն ժամանած թաղապետարանի աշխատակիցները տեղում արձանագրել և կասեցրել են հերթական գործողությունները:

Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքացի Հ. Ասքանազյան ներկայացած անձը Դավթաշեն վարչական շրջանի պատասխանատուներին է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ստրագրությամբ և կնիքված թուղթ, որ ինքը ապօրինի գործողություններ չի կատարել, հետևաբար, տարածքի սեփականատերը ինքն է և ինքն է տնօրինում գույքին, այդ թվում՝ ծառերին: