Պերմում բնակվող ծնունդով հայաստանցին ռուսական խոշոր լիզինգային ընկերություններից 24 մլն ռուբլի է գողացել: Շուտով նա կկանգնի դատարանի առջեւ, հայտնում է «Նովոստի Պերմի»-ն:
2013-ից մինչեւ 2016 թվականը 38-ամյա տղամարդը մի շարք գործարքներ է իրականացրել ռուսական չորս խոշոր վարկային եւ լիզինգային ընկերությունների հետ: Ընդհանուր գումարը 24 մլն ռուբլի է կազմել:
Ինչպես հաղորդում է մարզային դատախազությունը, նա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց անուններով կեղծ փաստաթղթեր էր տրամադրում, որոնցով եւ հետագայում «պրեմիում» դասի ավտոմեքենաների գնման գործարքներ էր ձեւակերպում: Այդպես, նա 6 ավտոմեքենա էր գնել՝ 3-ից 6 միլիոն ռուբլի արժողությամբ: Ինչից հետո տղամարդն ավտոմեքենաներն իր սեփականությունն էր դարձնում: Արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենաների համար նա վճարել չէր պարաստվում: Այժմ քրեական գործն ուղարկվել է Պերմի շրջանային դատարան:




























