Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, յուրացման կամ վատնման 4, ապօրինի ծառահատման 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության եւ կաշառակերության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























