Հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին։

Ոստըիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանին ծառայողական պարտականությունները բարեխճորեն կատարելու, ստորաբաժանման աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում ներդրման համար։

Գեւորգ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է՝ ստորաբաժանումն ունակ է քայլել օր օրի զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներին համահունչ։ Նորանշանակ պետ Սամվել Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության պետին վստահության համար` հավաստիացնելով, որ 20 տարուց ավելի համակարգում ծառայության փորձն ու մասնագիտական գիտելիքները ներդնելու է ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար։

Ոստիկանության պետը ստորաբաժանման նորանշանակ պետին ու անձնակազմին տվել է նաեւ հանձնրարականներ ու ցուցումներ, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է առաջնահերթ լինեն վարչության յուրաքանչյուր աշխատակցի համար։