Al Aan TV հեռուստաալիքի հաղորդավարուհի Շիրին ալ-Ռիֆային փախել է Սաուդյան Արաբիայից՝ «չափազանց բաց» հագուստի պատճառով հետապնդումներից ազատվելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա հայրենակիցների դժգոհության պատճառ էր դարձել ռեպորտաժը, որում լրագրողը պատմում է կանանց համար մեքենա վարելու արգելքի վերացման մասին: Տեսագրության մի մասը Twitter-ի իր էջին հրապարակել էր լրագրող Զաիդ Բենջամինը: Կադրերում երեւում է, թե ինչպես է աղջկա զգեստը տատանվում քամու տակ՝ «մերկացնելով» տաբատը եւ տոպը:
Սաուդյան Արաբիայի Հեռուստառադիոհեռարձակման գլխավոր հանձնաժողովը Ռիֆայիին մեղադրել է պրոֆեսինոլ կանոնների խախտման համար եւ նրա հանդերձանքն «անպարկեշտ» է անվանել: Լրագրողի նկատմամբ հետաքննություն էր սկսվել, ինչից հետո կինը լքել էր երկիրը:





























