ԱՄՆ-ի սահմանային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան վստահություն է հայտնել, որ միգրանտների ավելի քան երկու հազար երեխաներ, որոնք սահմանը ապօրինի կերպով հատելուց հետո բաժանվել են ծնողներից, հաջորդ ամիս կարող են միանալ իրենց ընտանիքներին, հաղորդում է «Գազետա»-ն՝  վկայակոչելով ABC News-ը:

Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ դաշնային դատարանը հանձանարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 30 օրվա ընթացքում վերամիավորել ծնողներից բաժանված բոլոր երեխաներին, իսկ հինգ տարեկան եւ ավելի փոքր երեխաներին՝ երկու շաբաթվա ընթացքում: