ԱՄՆ-ն Պակիստանին կոչ է անում ապաստարան չտրամադրել ահաբեկիչներին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ Պակիստանը համագործակցում է Միացյալ Նահանգների հետ, սակայն Վաշինգտոնը չի կարող ընդունել որեւէ կառավարություն, որը պաշտպանում է ահաբեկիչներին: «Մենք ուժեղ ուղերձ ենք հղել Պակիստանին եւ հուսով ենք, որ այդ փոփոխությունները տեսանելի կլինեն»,- ասել է Հեյլին հնդկական վերլուծական կենտրոնի, Observer Research հետազոտությունների հիմնադրամի անդամներին:
Պակիստանի համագործակցությունն Աֆղանստանում նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հաջողության բանալին է համարվում: Պակիստանը գտնվում է Վաշինգտոնի եւ Աֆղանստանի կառավարության ճնշման տակ, որոնք պահանջում են դադարեցնել ապաստան տրամադրել Աֆղանստանում ահաբեկչական հարձակումների համար մեղադրվող զինյալներին: Պակիստանը դա հերքում է եւ պնդում է, որ «Թալիբանի» վրա իր ազդեցությունը չափազանցված է:
ԱՄՆ-ն կոչ է անում Պակիստանին ապաստարան չտրամադրել ահաբեկիչներին. Նիքի Հեյլի

Հասանելի է
русский



























