Մալազիայում հետաքննում են 11-ամյա թաիլանդուհու եւ 41 ամյա տեղացի մուսուլմանի միջեւ ամուսնությունը, հաղորդում է AFP-ն:

Այս դեպքը հասարակակության վրդովմունքն է առաջացրել: Մարդիկ կոչ են արել մուսուլմանական երկրներում արգելել մանկական ամուսնությունները:

Հաղորդվում է, որ Չե Աբդուլ Համիդը գաղտնի ամուսնացել է թաիլանդուհու հետ: Աղջիկը նրա երրորդ կինն է դարձել:

Մալազիայում մուսուլման աղջիկները մինչեւ 16 տարեկանը շարիաթական դատարանի եւ նրանց ծնողների թույլտվությամբ կարող են ամուսնանալ: Տեղացի մուսուլման տղամարդիկ կարող են 4 կանանց հետ ամուսնանալ:

Մալազիայի փոխվարչապետ Վան Ազիզի Վան Իսմաիլը հաղորդել է, որ ամուսնության մասին պաշտոնական վկայություն չկա, եւ դեռ ապացույցներ չկան, որ այն կայացել է: Նա նշել է, որ ցանկացած նման ամուսնություն անվավեր է ճանաչվելու: