Ամերիկյան Փենսիլվանիայում տարրական դպրոցի ուսուցչին մեղադրում են աղջկա նկատմամբ սեռական հարձակման մեջ: Այս մասին գրում է New York Post-ը:

Ոստիկանությունը պնդում է, որ ուսուցիչը փորձել է հիպնոսի միջոցով իրեն ենթարկել նաեւ այլ աշակերտուհիների: Ջեյմս Մենթցերին մեղադրում են սեռական բռնության, անպարկեշտ պահվածքի, անչափահասների հետ անօրինական կապի եւ կոռուպցիայի մեջ:

Մենթցերն աղջիկներին խնդրել է իր դասարան գնալ՝ առաջարկվող նախագծի համար տեսանկարահանում անելու: Այդ ընթացքում էլ նա փորձել է հիպնոսացնել նրանց:

Զոհերից մեկը ոստիկանությանը պատմել է, որ ուսուցիչը ստիպել է իրեն կրկնել՝ «Ես կենթարկվեն ձեզ, տեր», իսկ այդ ընթացքում շղթան ճոճել է իր աչքերի առջեւ: