Քաթարի Դոհա քաղաքում բացվել է համակարգչային խաղին նվիրված «Angry Birds-ի աշխարհը» թեմատիկ զբոսայգին: Եվ սա աշխարհի առաջին զվարճանքների զբոսայգին է չար թռչունների թեմատիկայով:
Այգում կան ատրակցիոններ բոլոր տարիքի մարդկանց համար, որոնք տեղակայված են 17 հազար քառակուսի մետր տարածքի վրա: Ստեղծողների կողմից նշված ատրակցիոններից է Blast Bomb-ը, որը զբոսայգու այցելուներին թույլ կտա զգալ թռիչքի սրությունն ազատ անկման մեջ, եւ Red Alert-ը, որն իր հյուրերին կպտտեցնի կտրուկ վիրաժների վրա: Այգում դուք կարել է նստել 100 մետր երկարությամբ ճոպանուղի եւ թռչնի թռիչքի բարձրությունից նայել բացվող տեսարանին:
Զբոսայգում բացվել է նաեւ Big Tree մանկական կրթական կենտրոններ, որտեղ փոքրիներին կծանոթացնեն Քաթարի մշակույթին, սակայն՝ թեթեւ եւ խաղային ձեւով: «Angry Birds-ի աշխարհը» զվարճանքների զբոսայգին Քաթարում ընտանեկան հանգստի զարգացման առաջին քայլն է:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























