Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է հրաժարական տալ, եթե որեւէ մեկը կարողանա ապացուցել Աստծու գոյությունը, հայտնում է Associated Press-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը կբավարարվի մեկ վկայով ու լուսանկարներով (գուցե սելֆիով), որոնք կապացուցեն, որ մարդը կարող է խոսել Աստծու հետ ու տեսնել նրան։
Միաժամանակ Դուտերտեն ենթադրություն է հայտնել, որ այնուամենայնիվ կա ինչ-որ բարձրագույն ուժ, որը պահպանում է տիեզերական կարգուկանոնը ։
Անցած շաբաթ Ֆիլիպինների նախագահը ցնցել էր հայրենակիցներին, որոնց մեծ մասը կաթոլիկ է, Աստծուն անվանելով «բութ» և «շան որդի»։ Դուտերտեն այդ արտահայտությունները օգտագործել է, երբ մեկնաբանում էր նախամեղքի մասին դոգման, որը զայրացնում է նրան։
Նախագահի կոշտ արտահայտությունները հակասում են երկու տարվա վաղեմություն ունեցող նրա մյուս արտահայտություններին, երբ նա ասել էր, որ Աստծու կողմից նշան է ստացել ու խոստացել է այլեւս չհայհոյել։





























