ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ չի հասցնում ամերիկյան իշխանությունների կողմից բաժանված ապօրինի միգրանտների եւ նրանց երեխաների վերամիավորման դատարանի նշանակած ժամկետների ապահովումը, եւ լրացուցիչ ժամանակ է խնդրել: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:

Վարչակազմից դատարանին իրազեկել են, որ հունիսի 10-ին կհասցնեն միավորել միայն ապօրինի միգրանտների 100 ընտանիքներից մոտ կեսին, որոնց 5 տարեկանից փոքր երեխաները ծնողներից բաժանվել էին: Ամերիկյան իշխանություններն այս պահին չեն կարողանում գտնել այդ երեխաներից 38-ի ծնողներին: Հաղորդվում է դատարանի հատկացված ժամկետի երկարաձգման մասին, սակայն իշխանություններից պահանջել են երկուշաբթի ներկայացնել նշված բոլոր ընտանիքների ամբողջական ցուցակը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին վարչակազմի ներկայացուցչները, պատճառներից մեկը, որ գործընթացն այնքան էլ արագ չի ընթանում, ԴՆԹ թեստեր անցկացնելու անհրաժեշտությունն է ապօրինի միգրանտների եւ նրանցից բաժանված երեխաների միջեւ արյունակցական կապը որոշելու համար: