Թաիլանդում Կհաո Լուանգ քարանձավից տարհանված բոլոր երեխաների մոտ վարակի նշաններ են հայտնաբերվել, գրում է Reuters–ը։

Նշվում է, որ այդ մասին են վկայում արյան անալիզները։ Բացի այդ,  երկու երեխաների մոտ դրանց առկայության մասին են վկայել ռենտգենային հետազոտությունը։ Լաբորատոր արդյունքները պատրաստ կլինեն երկու օրվա ընթացքում։

Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչի տվյալներով, ներկայումս բոլոր 8 երեխաներն իրենց լավ են զգում,նրանցից ոչ մեկի մոտ դողէրոցք չկա։