Ճապոնիայում տեղացած տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների զոհերի թիվը գերազանցել է 140-ը, եւս ավելի քան 70 մարդ համարվում է անհայտ կորած: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մինչ այժմ ջրեհեղեղների պատճառով 134 մարդ է զոհվել, եւս 7-ը գտնվում է կլինիկական մահվան վիճակում: Բացի այդ, 10 հոգի անհայտ կորած է համարվում, 78-ի գտնվելու վայրը հայտնի չէ, դրանք, առաջին հերթին, Հիրոսիմա քաղաքի բնակիչներն են»,- ասել է նա:
Սուգայի խոսքով՝ կառավարությունն արդեն 7.2 միլիարդ է (64.8 միլիոն դոլար) հատկացրել՝ աղետի հարվածի հետեւանքների վերացման համար օգնություն: Նա նաեւ նշեց, որ աշխատանքներին 75 հազար մարդ է մասնակցում, այդ թվում՝ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի ոստիկաններ ու զինյալներ:





























