ԱՄՆ Իլինոյս եւ Այովա նահանգներում աղիքային ինֆեկցիայի դեպքերի քննություն է ընթանում, որոնք ներկայումս հասնում են ավելի քան 100-ի: Իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ դրանք կարող էին կապված լինել McDonald's ցանցում աղցանների օգտագործման հետ, հայտնում է BuzzFeed պարբերականը:

Հիվանդացության բռնկումը սկսվել է մայիսի կեսին: Բոլոր դեպքերում տեղի է ունեցել Cyclospora cayetanensis մակաբույծով վարակում: Այս ինֆեկցիաների ախտանիշներն են՝ դիաերա, սրտխառնոց, հոգնածություն, ախորժակի եւ քաշի կորուստ, բարձր ջերմություն:

Քննությունը ցույց է տվել, որ ինֆեկցիայի բռնկումը կապված է արագ սննդի McDonald's ցանցում աղցանների օգտագործման հետ: Պարբերականը նշում է, որ Իլինոյսում հիվանդացածների գրեթե քառորդ մասը ախտանիշների հայտնվելուց մի քանի օր առաջ McDonald's-ում աղցան են կերել:

Պարբերականի տեղեկություններով՝ McDonald's-ի ավելի քան 3 հազար ռեստորաններում դադարեցրել են աղցանի վաճառքը, որպեսզի իշխանություններին օգնեն պարզել աղիքային ինֆեկցիայի առաջացման պատճառը: