Իրաքի անվտանգության ուժերը բարձր մարտական պատրաստության են բերվել երկրի հարավում շարունակվող բողոքի ցույցերի առնչությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրամանն անձամբ արձակել է Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին՝ հանրապետության Զինված ուժերի գլխավոր հրամանատարը:

Ավելի վաղ վարչապետը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել  ուժային կառույցների ու հետախուղության ղեկավարների մասնակցությամբ։ Կոմյունիկեում նշված է, որ իշխանությունները սատարում են խաղաղ ցուցարարների իրավունքը, սակայն կմիջոցներ ձեռք կառնեն սադրիչների եւ դավադիրների դեմ: