Հուլիսի 13-ին Արցախի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունից, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Ստեփանակերտի մասնաճյուղի Տռնավազի անտառպետության թիվ 10 պահաբաժնի 84 եւ 88 հատատեղերից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է տարբեր տեսակի 54 ծառ:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետությանը պատճառվել է 697 750 դրամի նյութական վնաս: