Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք շրջաններում ջուր չի լինի: Այս մասին տեղեկանում ենք Վեոլիա Ջուր ընկերության մամուլի ծառայությունից:

Կդադարեցվի, մասնավորապես, հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

ժամը 09.00-18.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի, Հ. Ավետիսյան փողոցի 1.1ա, Շահումյան փողոցի 38, 39, 39բ համարների, Սպանդարյան փողոցի եւ նրբանցքների, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Դավիթ-Բեկ եւ Մուշեղ Հարությունյան թաղամասերի,

ժամը 08.30-18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: