Ճանապարհորդ Մարսել Նագիմովը Ուֆայից մահացել է Թուրքիայում՝ ընկնելով հյուրանոցի 7-րդ հարկից։ Այս մասին հայտնել է նրա ծանոթը՝ Ալինա Եվմանենկոն, փոխանցում է Лента.ру-ն։
Աղջկա պարզաբանմամբ՝ դեպքը ապահովագրականները չեն ճանաչել՝ համարելով, որ միջադեպի պահին մահացողը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, սակայն Նագիմովի ընկերները հերքում են այդ տեղեկությունը։
«Նա հարբած չէր։ հենվելով բազրիքին՝ նա ընկել է, բազրիքը անհուսալի էր»,-գրել է Եվմանենկոն։
Ներկայումս, նրա խոսքով, որոշվում է դիակի տեղափոխման հարցը եւ ընկերներն ու հարազատները Թուրքիայում փնտրում են ռուսախոս իրավաբանի։





























