ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին:
«Ձերդ գերազանցություն,
խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների հարազատներին:
Մեր զորակցությունն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Հունաստանում տեղի էին ունեցել մի քանի խոշոր հրդեհներ, հիմնականում Ատտիկա մայրաքաղաքային շրջանում: Զոհվել է 60 մարդ: Վերջին օրերին երկրում 40 աստիճանի շոգ է, իսկ երկուշաբթի իրավիճակը խորացել է ուժգին քամու պատճառով, ինչի հետեւանքով հրշեջները չեն կարողացել կրակը մարել: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ։





























