Ռուսական ավիաընկերությունները նախազգուշացրել են շուտով տոմսերի անխուսափելի թանկացման մասին՝ վառելիքի գների գարնանային բարձրացման պատճառով, հայտնում է «Կոմերսանտը»:

Պարբերականը, մասնավորապես, վկայակոչում է «Աերոֆլոտի» նամակը տուրգործակալություններին, որում նշված է խմբի բոլոր ավիաընկերությունների ներքին չվերթների տոմսերի համար վառելիքային գանձումների բարձրացման մասին: Միակ բացառությունը կարվի «Պոբեդա»-ի համար, քանի որ այն ավիափոխադրողի կոմերցիոն կառավարման ենթակայության ներքո է:

Թանկացումը կարող է առնչվել բոլոր ամրագրումներին, որոնց համար վճարվելու է հուլիսի 26-ից եւ ավելի ուշ:

Մյուս ավիաընկերությունները դեռեւս չեն հայտնում գների բարձրացման կոնկրետ ժամկետների մասին, սակայն խոստովանում են, որ տոմսերի արժեքի բարձրացումն «անխուսափելի» է: Դրանից զատ, մի շարք արտասահմանյան ավիափոխադրողների եւս իրազեկել են միջազգային չվերթներում տոմսի 20-40 եվրոյով թանկացման մասին:

Եթե միտումը շարունակվի, ապա ձմեռային սեզոնին տուրփաթեթներում տոմսերը կարող են 10 տոկոսով թանկանալ: