Շմոլ գազից թունավորումով, հունվարի 28-ի երեկոյան Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի Կեցխովելի փողոցի թիվ 5ա տան բնակիչ, 25-ամյա Հայկանուշ Անանյանը:  

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հունվարի 29-ի երեկոյան տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի Մուշ-2 թաղամասի 21/1 շենքի թիվ 32 բնակարանի բնակիչ, 4-ամյա Ելենա Մարդոյանը:

Ըստ բժիշկների` Ե.Մարդոյանը ստացել է առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել հիվանդանոցից:

Շմոլ գազից թունավորման երրորդ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում: Հունվարի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում շմոլ գազից թունավորումով «Արմավիր» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Տանձուտ գյուղի բնակիչ, 15-ամյա Անի Գրիգորյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: