Վենեսուելայի կառավարությունը սրարշավ ընթացող ինֆլյացիայի հետ կապված որոշել է անցկացնել ազգային դրամական միավորի խոշոր դենոմինացիա՝ բոլիվարը կզրկվի միանգամից 5 զրոյից, հայտնում է «Գերմանական ալիքը»։
Դրանից զատ, բոլիվարը այսուհետեւ եւս կապված կմնա վենեսուելական նոր Petro կրիպտոարժույթին, հուլիսի 25–ին հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Ներկայումս ԱՄՆ 1 դոլարն արժե 3,5 մլն բոլիվար։
Վենեսուելան, որն աշխարհում նավթով ամենահարուստ երկրներից մեկն է, արդեն երկար տարիներ խորը տնտեսական ճգնաժամի մեջ է։ Կոռուպցիայի եւ տնտեսության ոչ արդյունավետ կառավարման պատճառով նրա արժույթի պահուստները գործնականում սպառվել են, որ անհրաժեշտ են արտասահմանում սննդամթերք, դեղորայք եւ առաջին անհրաժեշտությկան պարագաներ գնելու համար։
Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումների համաձայն՝ Վենեսուելայում ընթացիկ տարում ինֆլյացիայի մակարդակը կկազմի 1 մլն տոկոս, տնտեսությունը կարող է փլուզվել 18 տոկոսով։





























