Հինգշաբթի Վիետնամի հյուսիսում Նգեան նահանգում ռազմական օդանավ է կործանվել, հայտնում է VietnamNet–ը։
Պարբերականի տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել Վին քաղաքից 100 կմ հեռավորությամբ։
Պարբերականը նշում է, որ պատահարի վայրում բեկորներից դատելով՝ օդանավը պայթել է։
Տեղական իշխանություններում աղբյուրը հայտնում է, որ 2 զինվորականները, որոնք եղել են օդանավում, զոհվել են։ Տեղի ունեցածի պատճառները դեռեւս հայտնի չեն։





























