Ադրբեջանական գազի առաջին առաքումներն Ուկրաինա 2 մլրդ խմ-ի չափով սկսվելու են մինչեւ 2014-ը, իսկ 2015-ին հասնելու են 5 մլրդ խմ-ի, հաղորդել է «Ազգային նախագծեր» տնտեսական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վլադիսլավ Կասկովը:
Նրա խոսքով, Ուկրաինան հուսով է մինչեւ 2017թ.ադրբեջանական հեղուկ գազի առաքումները հասցնել մինչեւ 7 մլրդ խմ-ի: Կասկովն ընդգծել է, թե բացի Ադրբեջանից Ուկրաինան քննարկում է գազի առաքումների այլընտրանքային աղբյուր գտնելու հարցը:
Ուկրաինան ծրագրում է Սեւ ծովի ափին հեղուկ գազի ընդունման տերմինալ կառուցել, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի առաքումները: Նախնական տվյալներով, տերմինալի շինարարությունը կարժենա 2,5 միլիարդ:




























