ՌԴ երեք քաղաքացի է սպանվել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ), հայտնում է AFP–ն՝ վկայակոչելով հոգեւոր եւ իրավապահ կառույցներում իր աղբյուրներին։
«Դոժդ»–ի աղբյուրները Միխայիլ Խոդորովսկու «Հետաքննությունների կառավարման կենտրոն» («Центр управления расследованиями») նախագծի ժամանակ նշել են, որ ԿԱՀ–ում զոհվել են լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն եւ ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուեւը, որոնք աֆրիկյան այդ երկրում նկարահանելիս են եղել վավերագրական նախագիծ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության աշխատանքի մասին։
Ավելի վաղ ՏԱՍՍ–ը հայտնել էր, որ նրանից երկուսի մոտ հայտնաբերվել է «Իզվեստիա» թերթի մամուլի քարտ. «Այն, որ նրանք ռուսաստանցի են, մենք ամբողջապես վստահ չենք, քանի որ նրանց անձնական փաստաթղթերը դեռ չեն գտնվել, գտնվել են միայն լրագրողական փաստաթղթեր»,–ՏԱՍՍ–ին հայտնել են ԿԱՀ–ում ՌԴ դեսպանությունից։
«Իզվեստիա» թերթից հայտնել են, որ խմբագրության աշխատակիցներից ԿԱՀ–ում չեն եղել։
AFP աղբյուրի խոսքով՝ դիերը հայտնաբերվել են փողոցում՝ Սիբյու քաղաքից 23 կիլոմետր հեռավորության վրա։ Այս քաղաքը գտնվում է 188 կմ հեռավորության վրա է Բանգի մայրաքաղաքից։



























