Թուրքիայի Անթալիայի նահանգի Քորքութելիի շրջանում ընտանիքի հայր Ահմեդ Ք.-ն իմանալով, որ իր աղջկան  փախցնելու գործում իր հորեղբայրն է օգնել, յուրահատուկ ձեւով է  պատժել հորեղբորը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Ահմեդ Ք.-ի աղջիկը փախել է իր սիրեցյալ Սալիհի հետ, ովքեր ավելի ուշ ամուսնացել են։  Հայրը մտածել է, որ աղջկան փախցնելու մեջ Սալիհին օգնել է հորեղբայրը՝ Մուսթաֆա Օ.-ն, որոշում է պատժել նրան՝ փախցնելով վերջինիս  15-ամյա աղջկան։

Ահմեդ Ք.-ն, որդին՝ Մուսթաֆա Ք.-ն եւ եւս մեկ անձնավորություն դպրոցի ճանապարհից փախցրել են հորեղբայր Մուսթաֆայի աղջկան։

Մի քանի օր անց 15-ամյա աղջկան գտել են, եւ նա ոստիկանությանը պատմել է, թե Ահմեդ Ք.-ի որդին հենց փախցնելու օրը իրեն բռնաբարել է, ապա օրերով բռնի պահել են արոտավայրերում լքված ժամանակավոր տներից մեկում։