Երեւանում, այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Աթոյան-Նոր Արեշ 5-րդ փողոցների խաչմերուկում 44-ամյա Արթուր Հ.-ն իր վարած Ford մակնիշի 35 ՏA 492 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված 57-ամյա Երվանդ Տ.-ին պատկանող Opel մակնիշի 35 GՍ 249 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, բախման հետեւանքով Ford-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։