ՀՀ բուհերում տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար ռազմամասնագիտական դասընթացների ծրագրի շրջանակում 2018 թվականի հուլիսի 2-ից հուլիսի 31-ը ՊՆ 5-րդ զորամիավորումում անցկացվեցին բարձրագույն կրթությամբ շրջանավարտների հավաքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավաքի մասնակիցները, որոնք նախապես ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում անցել էին երկուսուկեսամյա դասընթացներ, պարապմունքների վերջնական փուլն անցկացրին «Նուբարաշեն» զինավանում:

Ծրագրով նախատեսված դասընթացների ավարտից հետո շրջանավարտները կընդունեն զինվորական երդում, նրանց կշնորհվի առաջին սպայական՝ «լեյտենանտ» զինվորական կոչումը, եւ նրանք կանցնեն պայմանագրային զինծառայության որպես դասակի հրամանատարներ՝ 2 տարի ժամկետով մեկնելով իրենց զորամասեր:

Գերազանց գնահատականով ավարտած շրջանավարտները հնարավորություն կունենան անձամբ ընտրել ծառայության վայրը: