Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 01:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել եւ ընկել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված. տեղում ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից. ծառի ճյուղը մասնատելու համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա: