Նոր մաքսատուրքերը, որ ԱՄՆ–ն սպառնում է սահմանել չինական ապրանքների համար, մեծ ազդեցություն չեն գործի Չինաստանի տնտեսության վրա եւ աղետի չեն հանգեցնի, գտնում է առեւտրի նախարար Ուիլբեր Ռոսը Fox Business News–ին տված հարցազրույցում՝ բացատրելով, որ չինական ապրանքների 25 տոկոս մաքսատուրքը տարեկան կկազմի 50 մլրդ դոլար, որը Չինաստանի տնտեսության համար 1 տոկոսից էլ պակաս է կազմում։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը հիմա զգում է, որ կարող է լրացուցիչ ճնշում գործադրել Չինաստանի վրա նրա պահվածքը փոխելու համար։

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհազերը ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը որոշել է ավելացնել մաքսատուրքերը, քանի որ Չինաստանը հրաժարվում է բավարարել ԱՄՆ պահանջը եւ պատասխան սակագներ է սահմանել ԱՄՆ ապրանքների համար։