Հայտնի է դարձել Իսպանիայի ոստիկանության կողմից Մարբելա քաղաքում Իսպանիայում օտարերկրյա քրեական կառույցների ոչնչացման օպերացիայի շրջանակներում ձերբակալված հայի «օրենքով գողի» անունը:
Իսպանիայում ձերբակալված Հայաստանի քաղաքացու անունն Արտյոմ Սարգսյան է, ով հայտնի է Սարատովի Արտյոմ անունով, հաղորդում է Crime Russia-ն:
Աղբյուրի համաձայն՝ քրեական աշխարհի ձերբակալված ներկայացուցիչները հավաքվել էին ռեստորանում՝ հայ-վրացական քրեական սինդիկատի վերակազմավորման ծրագրերը քննարկելու համար:
Նշվում է, որ 2018 թվականի հունիսին իրականացված նախորդ օպերացիայի ժամանակ, երբ 129 մարդ էր ձերբակալվել, ձերբակալվածների թվում էին նաեւ հայազգի քրեական հեղինակություն Էրիկ Ջաղինյանը (Էրո Թոմսկի) եւ ոմն Արտակ Օհանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակեչելով ոստիկանությունը, հայտնել էր, որ հանցավորության դեմ պայքարի կենտրոնական բաժինն օպերատիվ տվյալներ էր ստացել այն մասին, ո այսպես կոչված «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանը, ով հայտնի է Արտյոմ Սարատովսկի անունով, Տույ անունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը առեւանգել են Երեւանի 37-ամյա բնակչին:
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է 41-ամյա Արտյոմ Սարգսյանի եւ 41-ամյա Արթուր Ղազարյանի կողմից 2013 թվականի մարտին՝ մի խումբ մարդկանց հետ միասին: Ոստիկանության տվյալներով՝ տղամարդուն անազատության մեջ են պահել, բռնություն են կիրառել նրա նկատմամբ, ստիպել հրաժարվել հացի արտադրամասում 150 000 դոլարի չափով իր մասնաբաժնից, որի համասեփականատերն է նա հանդիսանում:
Այս փաստով առթիվ հուլիսի 23-ին ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել առեւանգման եւ շորթման հիմքով: Քրեական գործը հետագա հետաքննության համար ուղարկվել է Քննչական կոմիտե:
«Սարատովի Արտյոմն» ու քրեական հեղինակություն «Տույը» մարդ են առեւանգել. ոստիկանության տեսանյութը


























