Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել կնոջ սպանության եւ այլ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Մյանմարից տղամարդուն, հաղորդում է AP-ն:

Նրան գլխատել են, իսկ հետո ի ցույց դրել մարմինը: Գործակալությունը նաեւ նշում է, որ մահապատժի այս ձեւը հազվադեպ է կիրառվում թագավորությունում:

Մահապատիժն ի կատար են ածել Մեքքայում: Էլիաս Աբուլքալամ Ջամալեդդինը մի կնոջ է գնդակահարել: Բացի այդ՝ նրան մեղավոր են ճանաչել գողության, հրազենի ու զինամթերքի հափշտակության եւ բռնաբարության փորձի մեջ: