Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, հունվարի 31-ին, ժամը 16.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա Վլադիմիր Ս.-ին, 43-ամյա Սուրեն Բ.-ին եւ 32-ամյա Արթուր Վ.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նրանք հունվարի 27-31-ին գողացել են Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական ավանի մասնաշենքերից մեկի դռների ալյումինե շրջանակները:

Կատարվում է նախաքննություն: