70-ամյա իտալացի քահանան, որն իր մեքենայում բռնաբարել էր 11 աղջկան, վստահեցնում է, որ «սատանան է իրեն մոլորեցրել», իսկ աղջիկը առնվազն 15 տարեկանի տեսք ուներ, գրում է   Corriere Fiorentino-ն:

70-ամյա Պաոլո Գլատենցերը անցյալ ամիս իր մեքենայում 11 աղջկա հանդեպ սեռական բռնության համար կալանավորվել էր: Հետաքննության ժամանակ դատարանը նրան տնային կալանիք տակ էր թողել:

Իտալական թերթին տված հարցազրույցում նա ասել էր, որ շատ է զղջում կատարվածի համար, բայց վստահեցնում էր, որ սատանան նրան մոլորեցրել է:

Միեւնույն ժամանակ, նա անչափահասի հետ սեքսն անվանել է «կապվածության փոխանակում» եւ հավելել, որ զոհը ավելի հասուն էր երեւում: