Փրկարարական ուղղաթիռը վթարի է ենթարկվել ուրբաթ օրը Ճապոնիայի Գումա կենտրոնական պրեֆեկտուրայում: NHK- ի հեռուստաալիքի տվյալներով` ուղղաթիռի բեկորները հայտաբերվել են Նագանո պրեֆեկտուրայի հետ սահմանին գտնվող լեռնային շրջանում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Դատելով հեռուստաալիքի ցուցադրած կադրերից՝ ուղղաթիռն ընկել է անտառով ծածկված լեռնային հովտում: Ուղղաթիռում 9 մարդ կար: Ներկայումս հայտնաբերվել են ութը, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ուղղաթիռի հետ կապը կորել էր Կուսացու-Սիրանե ակտիվ հրաբուխի տարածքում, որը ժայթքել էր տարվա սկզբին: Հեռուստաալիքը նշում է, որ անձնակազմն ուսումնական թռիչք էր իրականացնում եւ պետք է երկնքից հետեւեր Գումա եւ Նագանո պրեֆեկտուրաների սահմանին գտնվող լեռնային արահետների վիճակին: