Ավելի քան 400 մարդ է տուժել Բուխարեստում Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի քաղաքականության դեմ բազմահազարանոց ցույցի ցրման ժամանակ, հայտնում է DW–ն։
Ցույցերին մասնակցել են մի քանի տասնյակ հազար մարդ։ Հաղթանակի հրապարակում՝ կառավարության շենքի մոտ հավաքվածները վանկարկել են «Գողեր» եւ «Հրաժարական»։
Ոստիկանությունը ջրաշիթ եւ արցունքաբեր գազ է կիրառել։ Ավելի քան 400 մարդ դիմել է բժշկական օգնության։
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը դատապարտել է ոստիկանության կոշտ գործողությունները։ Նախագահը անհապաղ բացատրություն է պահանջել ներքին գործերի նախարարից։
ROMANIA |
— Vocal Europe (@thevocaleurope) August 10, 2018
Thousands attended a protest demanding the government's resignation in #Bucharest, Romania tonight. Police used tear gas and water cannons, and there were reportedly 250 people injured. pic.twitter.com/1BqlBR4FKO





























