Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ Լենա Նազարյանը, Հրաչյա Հակոբյանը և ես արդեն երրորդ օրն է գտնվում ենք Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Մոտ երեք տասնյակ հանդիպումներ ենք ունեցել հայկական և լիբանանյան կուսակցությունների առաջնորդների, հայ պատգամավորների, Բեյրութի մարզպետի, Բեյրութի ավագանու հայ անդամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների, հայ և լիբանանցի գործարարների, Լիբանանի նախագահի գլխավոր խորհրդականի և Արամ Ա Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսի հետ: Պատմել ենք Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, համաժողովրդական, թավշյա հեղափոխության, կառավարության հակակոռուպցիոն գործունեության հաջողությունների, ներդրումնային դաշտի ազատականացման և օրինականության հաստատմանն ուղղված քայլերի մասին: Ձեռք ենք բերել շատ կարևոր պայմանավորվածություններ, որոնց մասին մանրամասն կներկայացնենք դրանց պաշտոնական հաստատումից հետո»,– գրել է Սիմոնյանը։