Թուրքիայում սկսվել է երկրորդ «Էրգենեկոնի» գործով յոթերորդ դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Star թերթը։

Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով քրեական 13-րդ դատարանում այսօր՝ սեպտեմբերի 18-ին սկսվել է երկրորդ «Էրգենեկոնի» գործով յոթերորդ դատական նիստը։ Մեղադրական աթոռին են հայտնվել Անկարայի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Մեհմեդ Հաբերալը, նախկին Ինոնուի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ֆաթիհ Հիլմիլօղլուն, պաշտոնաթող գեներալ Լեվենտ Էրսոզը եւ այլն։

NEWS.am-ը հիշեցնում է, որ «Էրգենեկոնը» ենթադրյալ ահաբեկչական ընդհատակյա կազմակերպությունն է։ Այդ գործով մեղադրվում են տարբեր ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ զինվորականներ, ռեկտորներ եւ այլն։ Ըստ տեղեկությունների, այդ կազմակերպության նպատակն է եղել երկրում իրականացնել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, ազգային փոքրամասնությունների ղեկավարների սպանություններ եւ երկրում քաոս ստեղծելով՝ իրականացնել պետական հեղաշրջում։ «Էրգենեկոնը» նախապատրաստել էր սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ այլն։ Այդ գործով մեղադրականները կազմված են մի քանի հազար էջից։