Ադրբեջանը, Թուրքիան եւ Հունաստանը պայմանավորվել են նոր համաձայնագրի ստորագրման շուրջ , որը թույլ կտա ադրբեջանական գազը Հունաստան հասցնել առանց Թուրքիայի միջամտության, փետրվարի 2-ին ասել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նատիգ Ալիեւը։
Նրա խոսքով, ներկայումս Հունաստան մատակարարվում է տարեկան 700 մլն խմ գազ։ Հետագայում՝ կախված հետեւանքներից, կարող է քննարկվել մատակարարման ծավալների մեծացման հարցը։
Ներկայումս ադրբեջանական գազը Թուրքիա հասնում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով։



























