Կալեի քաղաքային խորհուրդը չեղարկել է սեպտեմբերին նախատեսված բուսակերների փառատոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Local France պորտալին:
Ըստ կազմակերպիչների, իշխանությունները նման որոշում են կայացրել որսորդների եւ մսամթերք արտադրողների «չափազանց ագրեսիվ սպառնալիքների» պատճառով: Նրանք ծրագրել էին համատեղ բողոքի ակցիա, որը, ըստ Կալեի քաղաքապետարանի, կարող է խախտել հասարակական կարգը:
Բուսակերությունը վերջին շրջանում լայն տարածում է ստացել Ֆրանսիայում:
Այս կապակցությամբ Մսագործների արհմիության առաջնորդ Ժան Ֆրանսուա Գիխարդը դիմել է Ֆրանսիայի ՆԳՆ արդյունաբերության աշխատանքի համար նորմալ պայմաններ ապահովելու համար:
Բուսակերների շարժումների ներկայացուցիչներն, իրենց հերթին, մերժում են բռնության մասին մեղադրանքները:





























